Ազգային ոստիկանության գործակալության տվյալներով՝ միայն հոկտեմբերին երկրում գրանցվել է ինքնասպանության 2 153 դեպք, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ընդ որում՝ երկրում կորոնավիրուսի հետեւանքով առ այսօր մահացել է շուրջ 2000 մարդ:
Փորձագետների կարծիքով՝ ինքնասպանությունների մակարդակի վերաբերյալ իրավիճակը խորացրել է բնակչության շրջանում հոգեկան առողջության խնդիրները, որոնք պայմանավորված են կարանտինով, մեկուսացմամբ, գործազրկությամբ եւ այլ ֆինանսական խնդիրներով:
Ճապոնիայում պատմականորեն նկատվում է ինքնասպանությունների բարձր մակարդակ, սակայն վերջին տարիներին այն սկսել է կրճատվել, եւ դարձյալ աճել է համավարակի կապակցությամբ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ