Պորտալի աղբյուրները պնդում են, որ որպես կանոն ԱՄՆ-ի գաղտնապահ առաջին տիկին Մելանյա Թրամփն այժմ անցկացնում է հանդիպումներ՝ պայմանավորվելով գրել գիրք իր կյանքի այն ժամանակահատվածի մասին, երբ նա ԱՄՆ նախագահի կինն էր, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մելանյան հանդիպումներ է անցկացնում Սպիտակ տանն անցկացրած ժամանակաշրջանի մասին իր հուշագրերի վերաբերյալ: Եւ դա կլինի նրա գումաը՝ սեփական ուժերով վաստակելու հնարավորությունը»,-նշել է աղբյուրը:
Աղբյուրը նաեւ պնդում է, որ Դոնալդ Թրամփը սատարում է իր տիկնոջն այդ նախաձեռնության մեջ: Նրա խոսքով՝ Սպիտակ տնից նրա հեռանալը «չի լինի այնքան խաղաղ, որքան ակնկալվում է», իսկ հաշվի առնելով առաջին տիկնոջ օգնական Ստեֆանի Ուինսթոն Վոլքոֆի դավաճանությունը՝ Մելանյայի պատմությունը բավականին թանկ կարժենա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ