Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակը կտրուկ աճել է

14:01   29 Նոյեմբեր 2020    240

Ճապոնիայում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Հոկտեմբերին այս պատճառով մահացել է 2153 մարդ, հաղորդում է CNN-ը: Սա նույնիսկ ավելին է, քան կորոնավիրուսի դեպքերը: Երկրում նրանց թիվը 2087 է:

Մեկուսացումն ու համաճարակն ազդել են մարդկանց հոգեկան առողջության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամենից շատ տուժում են կանայք: Պատրիարխատ հասարակության մեջ նրանց համար շատ դժվար է միայնակ հաղթահարել դժվարությունները: Հոկտեմբերին Ճապոնիայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում ինքնասպանությունների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է գրեթե 83%-ով: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է գրեթե 22%-ով:

Մեկ այլ մեծ խնդիր է դեռահասների ինքնասպանության հակումները: Հարցումների համաձայն, դպրոցականների 75%-ը սթրեսի մեջ է համաճարակի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները