Քոբի Բրայանտի անունը Փառքի սրահում ընդգրկելու արարողությունը տեղի կունենա 2021-ի մայիսին

14:05   29 Նոյեմբեր 2020    211

«Լոս Անջելես Լեյքերս»-ի նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանտի անունը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Փառքի սրահում ընդգրկելու արարողությունը կկայանա 2021 թվականի մայիսին։

Միջոցառումը, որը օգոստոսին պետք է տեղի ունենար Սփրինգֆիլդ քաղաքում, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ Lեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը և նրա 13-ամյա դուստրը մահացել էին հունվարի 26-ին տեղի ունեցած ուղղաթիռի վթարի պատճառով: Նրանցից բացի, ուղղաթիռում ևս 7 մարդ է գտնվել, ոչ ոք չի փրկվել:

Ուղղաթիռը վարել է հայազգի օդաչու Արա Զոբայանը, որն ամեն ինչ արել է վթարի հետևանքով նվազագույն զոհեր տալու համար:

Բրայանտը կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել է NBA-ի գավաթը։ Հանդիսանում է նաև «Լոս Անջելես Լեյքերս» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները