Գերմանական հանրախանութներում պլաստիկ տոպրակները կվերանան 2022 թվականին

14:37   29 Նոյեմբեր 2020    203

2022 թվականի հունվարից գերմանական հանրախանութներում պլաստիկ տոպրակները կվերանան. Բունդեսթագը համապատասխան արգելք է ընդունել:

Նշվում է, որ այլևս չեն թողարկի և չեն վաճառվի սինթետիկ նյութերից պատրաստված 15-50 միկրոն հաստությամբ պատերով տոպրակները, բայց արգելքը չի տարածվի բանջարեղենի և մրգերի բաժանմունքներում դրված բարակ պոլիէթիլենային տոպրակների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բնապահպանության նախարար Սվենջա Շուլցի խոսքով ՝ պոլիէթիլենային տոպրակները ռեսուրսներ վատնելու մարմնացում են: Տոպրակների վաճառքի արգելքը նա է նախաձեռնել:

«Լավ այլընտրանքներ են գնումների զամբյուղները, բանջարեղենի և մրգերի կտորե տոպրակները և ձկնատեսակների համար նախատեսված վերամշակվող տուփերը», – ասաց նա:

Միևնույն ժամանակ, WWF Բնության համաշխարհային հիմնադրամի կարծիքով՝արգելքը լոկ խորհրդանշական բնույթ ունի, քանի որ այդ տոպրակները սինթետիկ նյութերի ընդհանուր օգտագործման միայն 1%-ն են կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները