«Մենք մտահոգված ենք Իրանում և ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակով, ակնկալում ենք լարվածության թուլացում։ Մենք դեռ սպասում ենք տեղի ունեցածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ, բայց կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք միջազգային մարդասիրական իրավունքին, որն արգելում է քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակումները», - Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջին ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր, որ Ֆահրիզադեի սպանությունն անպատասխան չի մնա՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ «Թեհրանը, այնուամենայնիվ, չի հայտնվի սիոնիստական ռեժիմի լարած թակարդում»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ