Գերմանիայում հաշվել են Անգելա Մերկելի կատարած խոստումները

15:34   29 Նոյեմբեր 2020    300

Գերմանիայում իշխող ամենամեծ կոալիցիան, որի կազմում է Քրիստոնեա-դեմոկրատական միությունը եւ Սոցիալ-քրիստոնեական միությունը, ինչպես նաեւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հոկտեմբերի վերջում կատարել է իր խոստումների 65 տոկոսը 296 պայմանավորվածություններից, որոնք նշված էին կոալիցիոն համաձայնագրի մեջ: Այդ մասին գրում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով գերմանական Բերտելսմանի հիմնադրամի եւ Բեռլինի սոցիալական հետազոտությունների կենտրոնի հետազոտությանը:

Բացի այդ, խոստումների 4 տոկոսը կատարվել է մասնակի, իսկ նախաձեռնությունների եւս չորս տոկոսի իրականացման համար քայլեր են ձեռնարկվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր չորրորդ խոստումը (26 տոկոս) չի կատարվել: Կառավարության նախկին կազմին նախքան իր գործունեության ավարտը չէր հաջողվել կատարել խոստումների 19 տոկոսը, հիշեցնում են վերլուծաբանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները