Այս մասին հայտնում է Associated Press-ը`հղում անելով Adobe Analytics-ի տվյալներին, որը վերլուծում է 100 խոշորագույն ամերիկյան մանրածախ ցանցերից 80-ի տեղեկատվությունը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
2019-ին այս ցուցանիշը 7.4 միլիարդ, 2018-ին՝ 6.2 միլիարդ դոլար: Առցանց գնումների նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է նրանով, որ շատ նահանգներում կորոնավիրուսային համաճարակի պատճառով այժմ սովորական առևտրային կետերի աշխատանքի սահմանափակումներ կան, ասվում է հաղորդագրության մեջ։
Անցյալ «Սև ուրբաթին» ամենամեծ պահանջարկը վայելում էին թվային և կենցաղային տեխնիկան: Նախորդ տարիների համեմատ, գնորդների հետաքրքրությունը զարդերի ու կոշիկների նկատմամբ զգալիորեն նվազել է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ