Հնդկաստանում դիակիզումից մի քանի օր անց մարդը տուն վերադարձավ

16:15   29 Նոյեմբեր 2020    205

Հնդկական Պարգանաս թաղամասում մի մարդ տուն է վերադարձել, երբ ընտանիքը, իբր, դիակիզել է նրա մարմինը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 11-ին 75-ամյա մի տղամարդ հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի հայտնաբերման դրական թեստով: Երկու օր անց հիվանդի ընտանիքին հայտնեցին նրա մահվան լուրը, իսկ հետո հանձնեցին մարմինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

COVID-19-ի անվտանգության միջոցառումների պատճառով մարմինը դրված է եղել պլաստիկ տոպրակի մեջ: Հետևաբար, ընտանիքը չի տեսել հանգուցյալին: Նոյեմբերի 13-ին մահացածը դիակիզվեց:

Մի քանի օր անց հիվանդանոցից կրկին զանգահարել են և խնդրել տանել առողջացած հարազատին:

«Մենք ցնցված և զարմացած ենք: Մենք մեր հայրիկին տուն բերեցինք, իսկ հիմա չգիտենք, թե ում ենք դիակիզել»,- ասաց հիվանդի որդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները