Հրվ. Կորեայում կորոնավիրուսի պատճառով արգելել են ամանորյա երեկույթները

17:36   29 Նոյեմբեր 2020    217

Կիրակի Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են ամանորյա երեկույթների եւ երաժշտական որոշ միջոցառումների արգելք կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

Ընդունված սահմանափակումների համաձայն՝ փակ կլինեն նաեւ շոգեբաղնիքներն ու որոշ սրճարանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կիրակի երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք:

Ներկայում Հարավային Կորեայում նկատվում է կորոնավիրուսով վարակման ամենասրընթաց աճը վերջին 9 ամիսների ընթացքում, որը երկրի իշխանությունները համարում են COVID-19-ի երրորդ ալիք:

Երեքշաբթի նախատեսվում է ընդունել նոր սահմանափակումներ, որոնք վերաբերում են սոցիալական հեռավորության պահպանմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները