Ինդոնեզիայում Լևոտոլո հրաբխից 4 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել

18:16   29 Նոյեմբեր 2020    232

Ինդոնեզիայի Լոմբլեն կղզում գտնվող Լևոտոլո հրաբխից մոխրի սյուն է ժայթքել 4 կմ բարձրությամբ:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ հրաբխի ակտիվությունը դեռևս բարձր է, կրկին հնարավոր են ժայթքումներ մոխրի տեսքով: Կենտրոնի մասնագետները հրաբխից 4 կմ շառավղով տարածքում բնակվող մարդկանց խորհուրդ են տվել հեռանալ տներից, ինչպես նաև դեմքը պաշտպանող հարմարանքներ ու դիմակներ ունենալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրաբխի ակտիվության հետևաքնով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:

Կենտրոնի հաղորդմամբ՝ հրաբխից ժայթքումներ են գրանցվել նաև ուրբաթ, այդ անգամ մոխիր է ժայթքել 500 մետր բարձրությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները