Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությանը, H5N8 թռչնագրիպը հայտնաբերվել է Նորթալերտոն քաղաքի գործարարնում նոյեմբերի 28-ին: Թռչնաբուծարանի բոլոր հնդկահավերին որոշվել է ոչնչացնել՝ վիրուսի տարածումը կանխելու համար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նախարարությունից հավելել են, որ դա չի ազդի խանութներում վաճառվելիք հնդկահավի քանակության վրա Սուրբ Ծնունդի տոնին ընդառաջ, որը Բրիտանիայում նշվում է դեկտեմբերի 25-ին:
Ավելի վաղ թռչնագրիպի բռնկումների մասին Եվրոպայում հայտնել էին Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նորվեգիայի և Նիդերլանդների իշխանությունները, որոնք վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ավելի քան 200 հազար թռչուն են վերացրել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Անգլիա