Սերբիան և Չեռնոգորիան արտաքսել են միմյանց դեսպաններին

20:25   29 Նոյեմբեր 2020    234

Չեռնոգորիայի և Սերբիայի միջև դիվանագիտական ​​սկանդալ է տեղի ունեցել: 24 ժամվա ընթացքում Պոդգորիցան և Բելգրադը հայտարարել են դեսպանների փոխադարձ արտաքսման մասին, հայտնում է Deutsche Welle-ն՝ կողմերի պաշտոնական հայտարարություններին հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեռնոգորիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 28-ին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Սերբիայի դեսպան Վլադիմիր Բոժովիչին՝ մեղադրելով նրան երկար տարիներ երկրի ներքին գործերին «միջամտելու» մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ի պատասխան սերբական կողմը Չեռնոգորիայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Տարզան Միլոշիիչից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել Բելգրադը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա   Չեռնոգորիա  


Վերնագիրի այլ պիտակները