Մինսկում ուժայինները գազ են կիրառել ցուցարարների դեմ

20:50   29 Նոյեմբեր 2020    227

Բելառուսում ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք կիրակի օրը բողոքի ակցիաներ են իրականացրել Մինսկի տարբեր շրջաններում:

Ձերբակալություններն իրականացվել են այն տարածքներում, որտեղ հավաքվել են ակտիվիստների խմբերը: Բելառուսի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Լեսնոյ ավանում, ըստ ականատեսների, կրակոցներ են հնչել և արցունքաբեր գազ է կիրառվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նաշա նիվա» կայքի Telegram-ալիքը հաղորդում է, որ ուժայինները «գազ են ցողել ցուցարարների ուղղությամբ և կրակել», բայց մարդիկ չեն ցրվել:

Զոհերի մասին չի հաղորդվում: Իրավապաշտպանների տվյալներով, ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ՝ մեծ մասը՝ Մինսկում: Ցուցակները ճշգրտվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները