Բելգիայում կարանտինի դեմ ցույցի ժամանակ յոթ մարդ է վիրավորվել

21:56   29 Նոյեմբեր 2020    294

Բելգիայի կառավարության կարանտինային միջոցառումների դեմ ցույցից հետո շաբաթ օրը երեկոյան Լիեժում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության հետ բախումների արդյունքում վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան:

Այս մասին կիրակի օրը հաղորդել է RTBF հեռուստաալիքը: Չարտոնված հավաքին մասնակցել է ավելի քան 500 մարդ, նրանցից մոտ 400-ը բերման է ենթարկվել ինքնությունը պարզելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արձանագրություններ կազմելուց հետո նրանց մեծ մասն ազատ է արձակվել, բացառությամբ վարչական իրավախախտումների համար (փողոցային անկարգություններին մասնակցելը և ոստիկանության շղթան ճեղքելու փորձերը) ձերբակալված 17 անձանց: Եվս երեքը ձերբակալվել են քրեական մեղադրանքներով. երկուսը՝ զինված ապստամբության, և մեկը՝ գույքը դիտավորյալ վնասելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները