Իրանի խորհրդարանը քվեարկել է ուրանի հարստացման մակարդակը մեծացնելու մասին օրինագծի օգտին

22:04   29 Նոյեմբեր 2020    311

Իրանի խորհրդարանը քվեարկել է ուրանի հարստացման մակարդակը մեծացնելու մասին օրինագծի օգտին, հաղորդում է Tasnim-ը:

Նշվում է, որ օրինագիծն ընդունվել է եվրոպական կողմից Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի դրույթները չկատարելու եւ իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կիրակի իրանցի օրենսդիրները վավերացրել են «պատժամիջոցները չեղարկելու համար ռազմավարական միջոցառում» անունով օրինագիծը:

Օրինագծի դրույթներից մեկով՝ ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպությունը պետք է ամեն տարի արտադրի եւ պահպանի առնվազն 120 կգ հարստացված ուրան 20-տոկոսանոց մաքրության մակարդակով Ֆորդո ատոմային էլեկտրակայանում, ինչպես նաեւ սպասարկի երկրի արդյունաբերական պահանջմունքները խաղաղ նպատակով ուրանի ավելի քան 20 տոկոսով հարստացմամբ:

Այդ օրինագիծը վավերացնելուց հետո կազմակերպությունը պետք է մեծացնի հարստացված ուրանի արտադրությունը տարբեր խաղաղ նպատակներով մաքրության տարբեր մակարդակներով առնվազն 500 կգ ծավալով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները