Մադրիդում հազարավոր բուժաշխատողներ քայլերթ են կազմակերպել՝ բողոքելով առողջապահության ոլորտում կրճատումների դեմ

23:10   29 Նոյեմբեր 2020    268

Բժիշկները, բուժքույրերն ու բուժեղբայրները դուրս են եկել Մադրիդի փողոցներ պարերով, թմբուկների հարվածների ներքո՝ կազմակերպելով քայլերթ՝ ի նշան բողոքի ընդդեմ կրճատումների առողջապահության ոլորտում, հաղորդում է Reuters-ը:

Բուժաշխատողների խոսքով՝ կրճատումները ստիպել են նրանց միայնակ պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երգելով «ավելի քիչ դրոշներ, ավելի շատ բուժքույրեր» արտահայտությունը՝ շուրջ 4000 ցուցարար քայլել է Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներով:

Ընդ որում՝ Մադրիդի քաղաքապետարանը հերքում է առողջապահության ոլորտում կրճատումների մասին տեղեկատվությունը:

Ներկայում երկրի իշխանությունները դիտարկում են ամանորյա հավաքների մասնակիցների թիվը կրճատելու հնարավորությունը՝ թույլատրելով առավելագույնը վեց հոգանոց խմբեր կորոնավիրուսի հետագա տարածումից խուսափելու համար:

Ուրբաթ օրվա տվյալներով՝ երկրում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 10 853 դեպք: Այդկերպ, Իսպանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1 628 208 մարդ, իսկ այդ հիվանդության հետեւանքով մահացածների թիվը՝ 44 668 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադրիդ  


Վերնագիրի այլ պիտակները