Ինչ է թաքնված Չինաստանի ղեկավարի` պատերազմի պատրաստվելու կոչի ետևում և ում է այն հասցեագրվածս

11:15   01 Դեկտեմբեր 2020    251

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը երկրի զինված ուժերին դիմել է կոչով` չվախենալ մահից և կենտրոնանալ պատերազմում հաղթելու վրա:

Ռուսական «Свободная Пресса»-ն փորձել է վերլուծել, թե ինչ է թաքնված Չինաստանի պես խոշոր պետության առաջնորդի նման լուրջ հայտարարության ետևում:

Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Լեյնը ոչ միայն նշել է Ծինփինի ուղերձի հավանական հակառակորդին` այն է ԱՄՆ-ն, այլև զգուշացրել է, որ հակառակորդներն արդեն սկսել են նախապատրաստվել զինված դիմակայությանը: Եվ նույնիսկ երկրներում միջուկային զենքի առկայությունը չի փրկի գերտերություններին նոր պատերազմից: Ապոկալիպտիկ կործանումից խուսափելու համար կողմերը հույսները դնելու են նպատակային հարվածների վրա, կարծում է Լեյնը:

Պրոֆեսորի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է Չինաստանին ճանաչի որպես իրեն հավասար համաշխարհային տերություն և զիջի իր գերակայությունն Արևելյան Ասիայի տարածաշրջանում: Հակառակ դեպքում՝ Ամերիկան կհայտնվի «պատերազմական ուղու վրա, որի հետ համեմատած, Վիետնամում, Աֆղանստանում և Իրաքում տեղի ունեցած ռազմական աղետները գունատ ստվերներ կթվան»:

Ամեն դեպքում, պրոֆեսորի կարծիքով, Սպիտակ տան նոր վարչակազմը կփորձի փոխշահավետ համագործակցություն փնտրել Չինաստանի հետ, ինչը, հնարավոր է, հեռու պահի երկրներին պատերազմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները