Լոնդոնում փաբ այցելել կթույլատրվի միայն պատվաստված անձանց

13:46   01 Դեկտեմբեր 2020    236

Մեծ Բրիտանիայում չեն բացառել, որ ապագայում փաբեր ու ռեստորաններ կարող են այցելել միայն նրանք, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Ինչպես հաղորդում է «Sky News» հեռուստաալիքը, նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադիմ Զահավին, որը պատասխանատու է կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: Նրա խոսքով, կառավարությունը կսկսի հատուկ փաստաթղթեր տրամադրել պատվաստվածներին: Տեղեկատվությունը նաև կգրանցվի հատուկ բջջային հավելվածում:

Զահավին կարծում է, որ կինոթատրոնները, մարզական օբյեկտները և այլ վայրեր նույնպես սկսեն օգտագործել այս համակարգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները