ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 569 մարդ

14:15   01 Դեկտեմբեր 2020    240

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 569 մարդ, ինչն առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի սկզբից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 40 464 մարդ, հաղորդում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Մահացությունը մնացել է 1,74% մակարդակի վրա:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 26 402-ով՝ հասնելով 2 322 056-ի:

Մեկ օրում դուրս գրված պացիենտների թիվն ավելացել է 24 763-ով: Ապաքինվածների թիվը կազմում է 1 803 467:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները