Սպիտակ տան խորհրդականները հայտարարել են, որ Թրամփը պատրաստ չէ ընդունել իր պարտությունը

14:52   01 Դեկտեմբեր 2020    193

Այս մասին «CNN»-ին պատմել են Սպիտակ տան երկու խորհրդականները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ չէ ընդունել նախագահական ընտրություններում կրած պարտությունը, սակայն միեւնույն ժամանակ հասկանում է, որ պաշտոնին մնալու որեւէ շանս չունի:

Խորհրդականներից մեկը հայտարարել է, որ Թրամփը հասկանում է, որ պարտվել է ընտրություններում:

Ընդ որում, մեկ այլ խորհրդական նշել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը ծրագրում է շարունակել վիճարկել քվեարկության արդյունքները, քանի դեռ այդպիսի հնարավորությունը կա:

Պաշտոնյաները հայտնել են նաեւ, որ Թրամփը ցանկանում է հավատալ իր հաղթանակի հնարավորությանը, փոխանցում է «Գազետա»-ն:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են դեմոկրատ Ջո Բայդենը եւ գործող նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը:

Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները` ABC News-ը, FOX News-ը, CNN-ը, AP-ն եւ NBC-ն, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում ժողովրդավար Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները պաշտոնապես դեռ չեն հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները