Ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, մենք ունենք ռազմավարական տեսլական, որն արդեն ձևավորված է: Մենք հետեւողականորեն շարժվում ենք դեպի նպատակը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Հայաստանի ղեկավարությունը նույնիսկ տեսակետ չուներ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նրանք իրենք էլ չգիտեին, թե ինչ են ուզում: Մեկ ասում էին, որ Լեռնային Ղարաբաղը «անկախ պետություն» է, մեկ ասում էին, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է»: Ինչպե՞ս կարելի է այս հակասական գաղափարները հաշտեցնել», - ասաց պետության ղեկավարը:
Նախագահն ասաց, որ հայերը կեղծ քարտեզներ են պատրաստել, իրենց անունները տվել մեր քաղաքներին, հայեր են բերել դրսից և տեղավորել այնտեղ. «Նրանք կատարել են պատերազմական հանցագործություններ և պատասխան են տալու բոլոր հանցագործությունների համար: Աշխատանքներն արդեն մտել են գործնական փուլ: Գնահատման գործընթացը շուտով կսկսվի, և վնասը կհաշվարկվի: Քայլեր են արդեն ձեռնարկվում իրավական մակարդակում: Ես դա արդեն կարող եմ ասել Ադրբեջանի ժողովրդին: Առայժմ չեմ ուզում մանրամասներ հայտնել: Բայց սա արդեն մտադրություն չէ, դա արդեն գործնական քայլ է: Մենք կշարունակենք բացահայտել դրանց»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Լեռնային-Ղարաբաղ