Վիսկոնսինում հաստատել են Բայդենի հաղթանակն այս նահանգում

15:25   01 Դեկտեմբեր 2020    392

Վիսկոնսինում հաստատել են նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն այս նահանգում՝ ամփոփելով երկու ընտրատարածքներում վերահաշվարկի արդյունքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովի ղեկավար Էնն Ջեյկոբսը:

Վերահաշվարկը կատարվել է Դեյնի եւ Միլուոքիի ընտրատարածքներում:

Այսպիսով, Բայդենը պետք է շահի նահանգի քվեատուների 10 ձայն: Վիսկոնսինում դեռ սպասվում Է ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումը:

Վերահաշվարկի արդյունքում Բայդենի եւ Դոնալդ Թրամփի տարբերությունը կազմել Է շուրջ 20 հազար ձայն՝ ավելանալով 74 ձայնով:

Ինչպես սպասվում է, գործող նախագահի իրավաբանների թիմը կկարողանա արդյունքները վիճարկել առաջիկա հինգ օրվա ընթացքում: Թրամփն ավելի վաղ խոստացել Էր, որ իր փաստաբանները հայցը կներկայացնեն նոյեմբերի 30-ին կամ դեկտեմբերի 1-ին:

Բացի այդ, Վիսկոնսինում դեռ հնարավոր են ընտրությունների արդյունքների շուրջ կուսակցական վեճերը: Ջեյկոբսն ընտրությունների արդյունքների մասին նոյեմբերի 30-ին հայտարարություն էր արել սեփական անունից այն դեպքում, երբ նահանգի ընտրական հանձնաժողովի լրիվ կազմը, ներառյալ հանրապետականները, հավաքվելու է միայն դեկտեմբերի 1-ին:

Պետության ղեկավարի ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղթող են հայտարարել Բայդենին: Աշխարհի բազմաթիվ ղեկավարներ արդեն շնորհավորել են նրան:

Դրա հետ մեկտեղ Թրամփը հայտարարել է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա մտադիր է սեփական հաղթանակը պահանջել դատարաններում: ԱՄՆ-ի ղեկավարի իրավաբանները մի շարք հայցեր են ներկայացրել՝ պահանջելով կասեցնել կամ վերահաշվել ձայները, ինչպես նաեւ հետաքննել ենթադրյալ խախտումները մի շարք նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները