Իրանի ԱԳ նախարարն Instagram-ում հայտարարել է, որ «ամերիկյան առավելագույն ճնշման կողմնակիցները ձգտում են Թրամփի վարչակազմի վերջին օրերին անկարգություններ հրահրել տարածաշրջանում և մթնոլորտ ստեղծել՝ պատժամիջոցների սահմանման համար»։
«Պոմպեոյի տարածաշրջան շտապ ուղևորությունները, Սաուդյան Արաբիայում եռակողմ հանդիպումը և Նեթանյահուի հայտարարությունները ապացուցում են նրանց ծրագրած դավադրությունը, որը, ցավոք, ավարտվել է վախկոտ ահաբեկչական գործողությամբ և երկրի բարձրագույն ղեկավարներից մեկի նահատակությամբ։ Միևնույն ժամանակ, նույն սատանայական առանցքի ղեկավարությամբ սկսվել է հակահետախուզական արշավ և հոգեբանական պատերազմ»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ Իրանի իշխանություններն ու խելացի մարդիկ «երբեք չեն ընկճվի միջազգային ահաբեկիչների և տխրահռչակ սիոնիստական ծայրահեղականների վերջին հարձակումներից և կպահպանեն իրենց միասնությունը ցանկացած գաղափարախոսության շուրջ, որպեսզի Թրամփի և նրա դաշնակիցների հետ տնտեսական պատերազմից դուրս գան ձեռքբերումներով»։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան