Շվեդիայում կինը գրեթե 30 տարի որդուն փակի տակ է պահել

16:23   01 Դեկտեմբեր 2020    318

Ստոկհոլմի ոստիկանությունը ձերբակալել է մայրաքաղաքի շրջանի 70-ամյա կնոջը՝ որդուն ապօրինաբար ազատությունից զրկելու կասկածանքով, ում 12 տարեկանից գրեթե 28 տարի նա փակի տակ է պահել։

Պարբերականի տեղեկություններով՝ օրերս կնոջ մոտ է գնացել նրա ազգականուհին։ Բնակարան մտնելով՝ նա տեսել է մահացու վախեցած անտամ բերանով եւ խոցերով ու քերծվածքներով ծածկված ոտքերով տղամարդու, որը հազիվ էր կարողանում կանգնած մնալ եւ պատասխանել հարցերին։

Ազգականուհու խոսքով՝ երկար տարիներ ինքը կասկածել է մորը այն բանում, որ նա որդուն մեկուսացրել է հանրությունից։ Երբ կնոջը տարել են հիվանդանոց, ազգականուհին որոշել է բնակարանը զննել, որտեղ հաստատվել են նրա վատթարագույն մտավախությունները։ Նա անմիջապես բժիշկների է կանչել, եւ 41-ամյա տղամարդուն տարել են հիվանդանոց։ Բժիշկները հիմա նրա վիճակը ծանր են գնահատում։

Այլ ծանոթների խոսքով՝ մայրը որդուն դպրոցից հանել է 7-րդ դասարանի սկզբում, եւ այդ ժամանակից նա ամբողջ ժամանակ փակի տակ է եղել։ Մայրը նրան ներշնչել է, որ բոլորը՝ ե՛ւ ազգականները, ե՛ւ հարեւանները, ե՛ւ ծանթները, ե՛ւ ընդհանրապես հասարակությունը իրենց չարիք են կամենում, եւ միայն ինքն է կարող իրենց երկուսին էլ պաշտպանել։

Պարբերականի հետ զրույցում ազգականուհին պատմել է, որ դեռեւս երիտասարդ տարիներին կասկածել է, որ այդ ընտանիքում ինչ-որ բան այնպես չէ։ Բայց երբ իր կասկածների մասին հայտնել է ուրիշներին, ոչ ոք չի ցանկացել իրեն լսել, այդ պատճառով դադարել է այդ հարցը բարձրացնել։

Ազգականուհու խոսքով՝ ինքը չի կարող նկարագրել բնակարանում տեսածը․ դա մի մեծ աղբանոց էր, տասնամյակներով մաքրություն չէր արվել։ Նույն բանն էր, ինչ հայտնվեիր սարսափ ֆիլմում, նշել է նա։ Ըստ Aftonbladet պարբերականի տեղեկությունների՝ 70-ամյա կնոջը չափազանցված հոգածությանն էր մղել «ընտանիքում տեղի ունեցած մի իրադարձություն»։ Ոստիկաններն այս պահին դեռւս չեն հարցաքննել մորը եւ չեն զրուցել նրա որդու հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները