Արգենտինան պատրաստվում է թողարկել Մարադոնայի պատկերով թղթադրամ

17:39   01 Դեկտեմբեր 2020    256

Արգենտինայում միջնորդագիր է ստեղծվել՝ Դիեգո Մարադոնայի պատկերով նոր թղթադրամներ շրջանառության մեջ դնելու համար: Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը մահացավ նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում, սրտի կաթվածից:

Այս պահին Արգենտինայում դրամական ամենացածր անվանական միավորը հազար պեսո է (մոտ $ 12): Վերջին երկու տարվա ընթացքում երկրում տեղի է ունեցել տեղական արժույթի զգալի արժեզրկում, ուստի Մարադոնայի պատկերով 10 հազար պեսո անվանական արժեքով նոր թղթադրամների թողարկումը կատարյալ արդարացված քայլ է:

Թղթադրամների ձևավորումն արդեն առաջարկվել է: Այն կզարդարվի Արգենտինայի դրոշի գույներով: Կենտրոնում երիտասարդ Մարադոնայի դիմանկարն է, աջ և ձախ կողմերում` Աշխարհի գավաթի պատկերն ու ֆուտբոլիստի ուրվագիծը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարադոնա  


Վերնագիրի այլ պիտակները