Թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնում զինծառայողների թիվը հավասար է լինելու

17:59   01 Դեկտեմբեր 2020    650

Ռուսաստանն ու Թուրքիան նույն քանակի անձնակազմ կունենան Ադրբեջանում ստեղծվելիք հրադադարի պահպանման դիտարկման համատեղ կենտրոնում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հիշեցրել է, որ համաձայն նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման եւ կառավարման վերաբերյալ:

Կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանում և կունենա հավասար թվով զինծառայողներ երկու երկրներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները