Մերկելը չի բացառել Գերմանիայում կորոնավիրուսի նոր ալիքը

20:01   01 Դեկտեմբեր 2020    299

Գերմանիայի քաղաքացիները պետք է հետեւեն կորոնավիրուսի պայմաններում կարատինային միջոցառումներին, այլապես չի կարելի բացառել, որ վարակվածների թիվը կրկին կսկսի արագ տեմպերով աճել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը գերմանական ոստիկանության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

«Ձմռան ընթացքում մենք պետք է շատ ու շատ ուշադիր լինենք,- ասել է նա։ Հակառակ դեպքում մեզ կրկին կծածկի [համավարակի] հաջորդ ալիքը», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդունված է համարել, որ հիմա Գերմանիան բախվել է համավարակի երկրորդ ալիքին։ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրում Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 13 604-ով։ Առաջին ալիքի դեպքում, որը եղավ գարնանը, պիկին ամենօրյա աճը հասել է 6 հազարի։

Նոյեմբերի 2-ից Գերմանիայում գործում է կարանտինային ռեժիմ։ Նվազագույնը մինչեւ տարեվերջ փակվել են ռեստորանները, բարերը եւ գաստրոնոմիական մյուս հաստատությունները, ճաշատեսակներն ու ըմպելիքները թույլատրված է վաճառվել միայն առաքմամբ։ Աշխատանքը դադարեցրել են ֆիթնես ակումբները, դաջվածքի սրահները, լողավազանները, կոսմետիկայի եւ մերսման ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները եւ համերգային դահլիճները։ Ի տարբերություն գարնանը սահմանված կարանտինի, բաց են մանկապարտեզները եւ դպրոցները, ինչպես նաեւ վարսահարդարման սրահներն ու խանութները։ Հանրային վայրերում թույլատրված է հանդիպել առավելագույնը երկու տնատիրության ներկայացուցիչների։ Հյուրանոցներում կարելի է գիշերել միայն սուր անհրաժեշտությամբ առաջացած դեպքերում, ոչ զբոսաշրջային նպատակներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները