ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 157 հազար նոր դեպք

20:28   01 Դեկտեմբեր 2020    262

ԱՄՆ-ում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 157 հազար նոր դեպք, COVID-19-ի հետեւանքով մահացել է 1 172 մարդ, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ այլ բաց աղբյուրների տվյալներ։

Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում բժիշկները վերջին 24 ժամում գրանցել են վարակման 157 901 նոր դեպք։ Անցյալ շաբաթ գրանցվել էր հիվանդացածների ռեկորդային օրական աճ՝ 205 557 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Համալսարանի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 13,5 մլն դեպք, մահացել է ավելի քան 268 հազար մարդ։ Ապաքինվել է ավելի քան 5 մլն վարակակիր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները