Գերմանիայում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտների. կան զոհեր
20:32
01 Դեկտեմբեր 2020
266
Գերմանիայի Տրիր քաղաքում ձերբակալել են հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդին:
«Մենք ձերբակալել ենք նրան: Մեքենան հայտնաբերվել է: Նախնական տեղեկություններով՝ երկու մարդ է զոհվել»,-հայտնել է ոստիկանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Ավելի վաղ SWR հեռուստաալիքը՝ հղում անելով ականտեսներին, հայտնել է, որ միջադեպի հետեւանքով կա 15 վիրավոր: