Ինչպես հաղորդում է «Թանսիմ» գործակալությունը, ելույթ ունենալով վարչակազմի տնտեսական հարցերի համակարգման կենտրոնակայանում կայացած նիստում՝ Ռոհանին ասել է, որ թշնամին ձախողվել է պատժամիջոցներ սահմանելու և Իրանի դեմ տնտեսական պատերազմ վարելու իր գլխավոր նպատակն իրականացնելիս, որն էր տնտեսական ճգնաժամ առաջացնել Իրանում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Չնայած պատժամիջոցների վնասակար ազդեցությանը Իրանի տնտեսության նկատմամբ և ժողովրդի կենսակերպի վրա՝ մենք կարող ենք փաստել, որ պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացվել է»,- ասել է իրանցի նախագահը:
«Մարդիկ վստահ են, որ տնտեսական դիմակայությունն իր պտուղները տվել է, և պատժամիջոցներ կիրառողներն ստիպված կլինեն վերանայել իրենց մոտեցումը»,- հավելել է Ռոհանին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ