Ամենից շատ տարածում գտած թվային արժույթը՝ բիթքոինը, էժանացել է դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային աճուրդի ժամանակ:
Օրվա երկրորդ կեսին գնանկումը դանդաղել է, և բիթքոինը գնահատվել է 18 776 դոլարի սահմանում (-4,76%), տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին թվային արժույթի գինը աճ էր գրանցել՝ արդյունքում թարմացնելով 3 տարի առաջ գրանցված առավելագույն ցուցանիշը: Երեկվա աճուրդի տվյալներով՝ թվային արժույթի գինը հասել էր 19 915 դոլարի: