ՄԱԿ ՄՀՀԳ-ն հաջորդ տարվա համար «մռայլ» կանխատեսում է արել

08:05   02 Դեկտեմբեր 2020    200

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (ՄՀՀԳ) հաջորդ տարվա համար «մռայլ» կանխատեսում է արել՝ հայտարարելով, որ այս տարի կորոնավիրուսի պատճառով օգնության պահանջներն աճել են՝ հասնելով աննախադեպ մակարդակի, եւ 2021 թվականին օգնության կարիք կունենա 235 մլն մարդ:

Դա տեղի է ունենում կորոնավիրուսի պանդեմիայի եւ գլոբալ խնդիրների պատճառով, ներառյալ՝ հակամարտություններ, հարկադրված ներգաղթ եւ գլոբալ տաքացման ազդեցություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՄՀՀԳ-ն ակնկալում է, որ հաջորդ տարի նման օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը կաճի 40 տոկոսով՝ այդ տարվա համեմատ:

ՄՀՀԳ-ն նշում է, որ 160 մլն կարիքավոր մարդկանց համար կծախսվի 35 մլրդ դոլար: Դա երկու անգամ գերազանցում է այս տարի դոնորների տրամադրած միջազգային մարդասիրական օգնությունը (17 մլրդ դոլար):

ՄՀՀԳ-ի ղեկավար Մարկ Լոուկոկը նշում է, որ պատկերը, որն ունենք այս տարի, «ամենամռայլն է», եւ «պանդեմիան հանգեցրել է արյունալի պայքարի ամենախոցելի երկրներում»:

«1990-ական թվականներից առաջին անգամ ծայրաստիճան աղքատությունը կավելանա, կյանքի տեւողությունը կնվազի, իսկ ՄԻԱՎ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան տարեկան դեպքերի թիվը կկրկնապատկվի»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ մարդասիրական պահանջների վրա ամենից շատ ազդեցություն ունի ոչ թե պանդեմիան, այլ դրա տնտեսական հետեւանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները