G20-ի հերթական գագաթնաժողովը կանցկացվի 2021 թ. հոկտեմբերի 30-31-ին` Հռոմում

09:21   02 Դեկտեմբեր 2020    208

G20-ի հերթական գագաթնաժողովը կանցկացվի 2021 թ. հոկտեմբերի 30-31-ին` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, «ТАСС»-ի փոխանցմամբ` հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, քանի որ դեկտեմբերի 1-ին G20-ում նախագահությունը փոխանցվել է Իտալիային:

Իտալիայի նախագահության բացումը կնշանավորվի Հռոմում մայիսի 3-4-ին մշակույթի և տուրիզմի նախարարների խորհրդաժողովով: Անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի 28-30-ին`Մատերայում, էկոնոմիկայի նախարարները կհանդիպեն Վենետիկում` հուլիսի 9-10-ին, շրջակա միջավայրի և էներգետիկայի պատասխանատուները` Նեապոլում` հուլիսի 22-23-ին, և այլն:

Իտալիայում ակնկալում են, որ նախատեսված հանդիպոմը հնարավոր կլինի անցկացնել ոչ առցանց ձևաչափում:

Hayatsk.info

Հեշթեգներ: G20  


Վերնագիրի այլ պիտակները