Եթե ընդդիմությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում, կհեռանամ նախագահի պաշտոնից. Մադուրո

09:59   02 Դեկտեմբեր 2020    153

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է լքել երկրի ղեկավարի պաշտոնը, եթե ընդդիմությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանի, հաղորդում է ТАСС-ը:

Մադուրոն մայրաքաղաք Կարակասում ունեցած ելույթում ասել է, որ իր ճակատագին այժմ վենեսուելացիների ձեռքում է:

Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն դեկտեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ Մադուրոյի երդմնակալության արարողությունից հետո 2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին:

Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց, այնուհետև ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրներ հայտարարեցին նրա իշխանությունը ճանաչելու մասին:

Դրան հաջորդեց Մադուրոյի հայտարարությունը, թե Գուադիոն ԱՄՆ-ի խամաճիկն է: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ իրենց հերթին աջակցեցին Մադուրոյին` որպես երկրի օրինական նախագահի:

2020 թվականի հունվարի 5-ին խորհրդարանի պաշտոնական նիստի ժամանակ խոսնակ ընտրվեց Լուիս Պարրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները