Հարավային Կորեայում հաստատվել է թռչնի գրիպի բռնկումը արդեն երկրորդ թռչնաֆերմայում

11:08   02 Դեկտեմբեր 2020    211

Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են տնային թռչունների շրջանում բարձր պաթոգենության թռչնի գրիպի բռնկումը արդեն երկրորդ թռչնաֆերմայում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հարավ-Կորեական Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն, H5N8 շտամմի վիրուսը հայտնաբերվել է Սանջու քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Սեուլից 270 կմ դեպի հարավ-արեւելք։ Ավելի վաղ, նոյեմբերի քսանութին նույն շտամմով վիրուսը հայտնաբերվել էր Չոլլա Պուկտոյի թռչնաֆերմայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները