Վրաստանում կորոնավիրուսից 39 պացիենտ է մահացել, գրանցվել է վարակման 4 033 նոր դեպք

11:53   02 Դեկտեմբեր 2020    182

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 342:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 033 նոր դեպք, ապաքինվել է 4 061 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման 143 376 դեպք, ապաքինվել է 121 621 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները