Մադուրոն պաշտոնը կթողնի, եթե ընդդիմությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում

12:48   02 Դեկտեմբեր 2020    188

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ պատրաստ Է թողնել պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«Եթե հաղթենք, մենք առաջ կընթանանք, բայց ես նաեւ պետք Է ասեմ, որ իմ ճակատագիրը թողնում եմ ձեր ձեռքերում, եթե ընդդիմությունը հաղթի, ես կհեռանամ նախագահի պաշտոնից, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի ընտրություններում, ես այլեւս այստեղ չեմ մնա, իմ ճակագագիրը Վենեսուելայի ժողովրդի ձեռքերում Է»,-հայտարարել Է Մադուրոն դեկտեմբերի 1-ի իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել Է երկրի պետական հեռուստատեսությամբ:

Վենեսուելայի միապալատ խորհրդարանի Ազգային ասամբլեայի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին՝ 107 քաղաքական կուսակցությունների եւ միավորումների մասնակցությամբ: Ընդդիմադիր դաշինքը՝ այս մարմնի նախկին խոսնակ Խուան Գուայդոյի կուսակցության մասնակցությամբ, որոշել Է չմասնակցել ընտրություններին: 2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային բողոքներ Էին սկսվել նախագահ Մադուրոյի դեմ՝ անմիջապես նրա երդմնակալությունից հետո: Այդ ժամանակ գործող Ազգային Ասամբլեայի խոսնակ Գուայնդոն իրեն անօրինականորեն հռչակեց պետության ժամանակավոր ղեկավար:

Արեւմուտքի մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հայտարարեցին Գուայդոյին ճանաչելու մասին: Իր հերթին Մադուրոն խորհրդարանի ղեկավարին համարեց ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ պաշտպանեցին Մադուրոյին որպես երկրի օրինական նախագահի: Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակը» համարել են գոյություն չունեցող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները