Չինաստանը համավարակի սկզբում COVID-19-ի մահվան դեպքերի իջեցված թվեր է հրապարակել

14:23   02 Դեկտեմբեր 2020    232

Չինաստանի իշխանությունները չեն հրապարակել համավարակի մասշտաբները COVID-19-ի բռնկման առաջին ամիսներին:

Պարբերականը պաշտոնական փաստաթղթերում բազմաթիվ անհամապատասխանություններ է հայտնաբերել Չինաստանի իշխանությունների կարծիքով տեղի ունեցածի և հասարակությանը ներկայացվածի միջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Փաստաթղթերը ցույց են տալիս, որ առողջապահության տեղական պաշտոնյաները ապավինել են թեսթավորման և հաշվետվությունների թերի մեխանիզմներին»,- ասվում է զեկույցում:

Հուբեյի վերաբերյալ հրապարակված զեկույցում ասվում է, որ ախտանիշների առաջացման և հաստատված ախտորոշման միջև միջին ժամանակը 23.3 օր է: Սա, ըստ հարցված փորձագետների, շատ ավելի է բարդացրել հիվանդության դեմ պայքարը և մոնիտորինգը:

Մայիսի սկզբին ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը (DHS) հայտարարեց, որ Չինաստանի իշխանությունները դիտավորյալ թաքցրել են նոր տեսակի կորոնավիրուսի վտանգի և տարածման մասին որոշ տվյալներ: Վարչության ներքին օգտագործման համար զեկույցում ասվում է, որ Չինաստանի ղեկավարությունը դա արել է բժշկական պարագաներ կուտակելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները