Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար

14:29   02 Դեկտեմբեր 2020    216

Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար, նրանք կայցելեն առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ կուսումնասիրեն պատվաստանյութի արտադրությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան Հունգարայի պատվիրակության հետ խորհրդակցություն է անցկացրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի շուրջ:

«Այցի ընթացքում պատվիրակությունը նաեւ կայցելի Մոսկվայի առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ պատվաստանյութերի արտադրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հունգարացի մասնագետները կծանոթանան պատվաստանյութի մշակման, բոլոր փուլերում հետազոտությունների եւ արտադրության հետ, ճշտել են մամուլի ծառայությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները