Բայդենն առայժմ մտադիր չԷ որևիցե բան փոխել Չինաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունում

14:57   02 Դեկտեմբեր 2020    223

Ջոզեֆ Բայդենը, որն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից ճանաչվել Է ԱՄՆ-ի նախագահ նոյեմբերի 3-ին երկրում կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքներով, առայժմ մտադիր չԷ որեւիցե բան փոխել Չինաստանի նկատմամբ այն քաղաքականության մեջ, որը վարում Է գործող նախագահ Դոնադ Թրամփի վարչակազմը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին քաղաքական գործիչը պատմել Է դեկտեմբերի 2-ին «The New York Times» թերթում հրապարակված հարցազրույցում:

Նա, մասնավորապես, հայտարարել Է, որ առայժմ ցանկանում Է ուժի մեջ թողնել 25-տոկոսանոց սակագները, որոնք Թրամփի վարչակազմը սահմանել Է ԱՄՆ Չինաստանի արտահանման գրեթե կեսի նկատմամբ, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ ձեռք բերված համաձայնությունները 2020 – 2021 թվկաններին Չինաստանի կողմից 200 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման շուրջը՝ երկու երկրների առեւտրում հավասարակշռության հասելու նպատակով: Բայդենը հասկանալ Է տվել, որ նախ մտադիր Է գնահատել այդ միջոցների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը, իսկ արդեն հետո դրանց վերաբերյալ ինչ-որ որոշումներ ընդունել:

Բայդենը պատմել Է, որ ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ի առեւտրի նկատմամբ իր քաղաքականությունում ինքը ջանքերը կկենտրոնացնի Չինաստանի կողմից «անազնիվ պրակտիկայի» վերացման հարցում առաջընթացի հանելու վրա, որին նա վերագրել Է մտավոր սեփականության հափշտակումը, ապրանքների գնագցումը, կորպորացիաների հակաօրինական դրամատրումը եւ ԱՄՆ-ի ընկերությունների կողմից Չինաստանի կորորացիաներին տեխնոլոգիաների հանձնման հարկադրումը: Բայդենի կարծիքով՝ Չինաստանի նկատմամբ հարաբերություններում ԱՄՆ-ը պետք Է օգտագործի «ազդեցության լծակեր», որոնք Միացյալ Նահանգներն այժմ չունի, իսկ հետեւաբար, դրանք պետք Է ստեղծվեն: Դրա համար, կարծում Է նա, ԱՄՆ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դրա վերաբերյալ երկկուսակցական փոխհամաձայնությունից մինչեւ արդյունաբերական եւ գիտական ներուժերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները