Ճապոնիայում իշխանությունները կվճարեն իրենց քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

15:17   02 Դեկտեմբեր 2020    207

Ճապոնիայում քաղաքացիների՝ COVID-19-ի դեմ պատվաստումը կլինի անվճար։ Համապատասխան օրենքն ընդունվել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի կողմից։

Պետությունը նաեւ կփակի այն ծախսերը, որոնք կարող են առաջանալ ուղեկցող երեւույթների դեպքում՝ դեղագործական ընկերությունների դեմ ներկայացված հայցերի դեպքում։ Միեւնույն ժամանակ, պատվաստումը կլինի կամավոր։

Պետությունը կիրականացնի նաեւ պատվաստանյութի պահպանումը եւ պատվաստման հետ կապված լուսավորչական-բացատրական աշխատանքները։ Սպասվում է, որ զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ կսկսվի հաջորդ տարվա առաջին կեսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները