Ամեն տարի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանում նշվելու է Հիշատակի օրը. ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

13:30   02 Դեկտեմբեր 2020    195

Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի Հանրապետությունում Հիշատակի օրվա սահմանման մասին:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, հրամանագրի մեջ ասվում է. «Ի պատասխան 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի դեմ սկսված Հայաստանի հերթական ռազմական ագրեսիայի՝ ադրբեջանական ժողովուրդը սկսեց Հայրենական պատերազմը` մեր հողերի օկուպացիայից ազատագրվելու համար:

Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար մղվող պայքարում, որը պատվի խնդիր էր մեզ համար, մեր ժողովուրդը, մեր զինվորներն ու սպաները, թիկունքում աշխատող քաղաքացիական անձինք ցույց տվեցին իրենց կամքն ու համերաշխությունը, ջախջախիչ հարվածներ հասցրեցին թշնամուն:

Ադրբեջանը միշտ բարձր է գնահատում իր որդիների և դուստրերի խիզախությունը, հարգում է մեր նահատակների հիշատակը: Ի նշան Հայրենական պատերազմում հերոսաբար մարտնչած և մեր հողերի ազատագրման համար պայքարում իրենց կյանքը զոհաբերած մեր զինվորների և սպաների հիշատակին խոր հարգանքի՝ ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածի 109-րդ կետով՝ որոշում եմ.

1. Ադրբեջանի Հանրապետությունում Ամեն տարի սեպտեմբերի 27-ը նշել, որպես Հիշատակի օր:

2. Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետին հանձնարարվում է լուծել սույն հրամանագրից բխող հարցերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները