Բրազիլիայում թալանել են բանկերն ու պատանդներ վերցրել. կա զոհ

16:06   02 Դեկտեմբեր 2020    277

Բրազիլիայի Կամետ և Կրիուսումա քաղաքներում զինված կողոպտիչները պատանդներ են վերցրել և թալանել բանկերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մեկ մարդ զոհվել է:

Իրավապահներն այն կարծիքին չեն, որ այս երկու հանցագործությունները կապված են միմյանց հետ։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես են մի խումբ պատանդներ քայլում փողոցով։ Նոր հարձակման մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հարձակումը Կրիուսումիում սկսվել է երեքշաբթի կեսգիշերին և շարունակվել մեկ ժամ։ Այն կատարվել է «Banco do Brazil» բանկի մասնաճյուղի վրա՝ քաղաքի կենտրոնում։ Զինված մարդիկ արգելափակել են ճանապարհները, պատանդ վերցրել, կիրառել պայթուցիկ և մի քանի հարյուր կրակոց արձակել։ Տուժել է անվտանգության աշխատակիցը: Գլխավոր ճանապարհի թունելում հրդեհ է բռնկվել, դա, հավանաբար արվել է, որպեսզի խանգարեն իրավապահներին օգնություն ուղարկել քաղաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները