Ինչպես դեկտեմբերի 2-ին հայտնել Է «The Hindustan Times» թերթը, հնդկական բրնձի գնումներ սկսելուն ՉԺՀ-ին հարկադրել են 2020 թվականին այդ գյուղատնտեսական մշակաբույսի համաշխարհային արտահանման կրճատումը եւ հնդիկ արտահանողների ավելի ցածր գները, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Ստորագրված համաձայնագրին համապատասխան Հնդկաստանը դեկտեմբերից մինչեւ փետրվար Չինաստանին կմատակարարի 100 հազար տոննա մանրացված բրինձ՝ մեկ տոննան 300 դոլար գնով»,- հրատարակությանը հայտարարել Է Հնդկաստանի Բրինձ արտահանողների ասոցիացիայի նախագահ Քրիշնա Ռաոն:- Դրանք Չինաստանի կողմից հնդկական բրնձի առջին գնումներն են առնվազն 1990-ական թվականների սկզբից ի վեր, ապագայում դրանք կարող են ավելանալ»:
Հնդկաստանն աշխարհում բրնձի խոշորագույն արտահանողն Է, իսկ Չինաստանը՝ դրա խոշորագույն ներմուծողը: Պեկինը տարեկան ներմուծում Է շուրջ 4 միլիոն տոննա բրինձ, բայց նախկինում խուսափում Էր գնումներ կատարել Հնդկաստանից՝ վկայակոչելով դրա որակի հետ կապված խնդիրները, նշում Է The Hindustan Times-ը:
Չինաստանին բրնձի ավանդական մատակարարներն են Թաիլանդը, Վիետնամը, Մյանման եւ Պակիստանը, որոնք այս տարի կրճատել են արտասահմանին մատակարարումները եւ բարձրացրել արտահանական գները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան