Ոսկու գինն ընկնում է

16:39   02 Դեկտեմբեր 2020    209

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գներն ընկնում են` ԱՄՆ-ի տնտեսության կողմից աջակցության միջոցառումների հետ կապված անորոշությունների եւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի շուրջ լավատեսության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.45 տոկոսով կամ 8.15 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1810.75 դոլար: Ընդ որում, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.6 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 23.705 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամերիկյան տնտեսության խթանման շուրջ ստեղծված իրավիճակը բավականին երկար ժամանակ է, ինչ ներդրողների ուշադրության կենտրոնում է: Նոր դրամավարկային տնտեսական միջոցառումների ընդունումը կարող է նպաստել ոսկու գների աճին, քանի որ ոսկին կարող է ապահովագրել ներդրողներին հնարավոր գնաճից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ոսկու  


Վերնագիրի այլ պիտակները