ԱՀԿ-ն խստացրել է դիմակները կրելու ուղեցույցները

16:46   02 Դեկտեմբեր 2020    165

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը կոչ է արել դիմակներ կրել ոչ միայն փակ տարածքներում, այլև բաց տարածքներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Ինչպես բացատրել է պաշտոնյան, առանց բավարար օդափոխության վայրերում անպայման անհրաժեշտ է պաշտպանիչ դիմակներ կրել, անկախ նրանից՝ հնարավոր է այնտեղ պահպանել սոցիալական հեռավորությունը, թե ոչ։

Դիմակներ խորհուրդ է տրվում մշտապես կրել բոլոր հասարակական վայրերում, այդ թվում՝ բուհերում և դպրոցներում։

Նույնիսկ եթե տարածքները լավ օդափոխվում են, բայց գոնե մեկ մետր սոցիալական հեռավորություն պահելը հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է կրել անհատական պաշտպանության միջոցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները