Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել խորհրդարանի բոյկոտը

17:38   02 Դեկտեմբեր 2020    164

Վրացական ընդդիմադիր «Լելո» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդդիմության ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հետագա ծրագրերը, և ընդունվել է հաստատուն դիրքորոշում նոր խորհրդարանը բոյկոտելու վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն, գրում է «EADaily» լրատվականը:

«Ընդդիմադիր կուսակցությունների միջև տեղի էին ունենում սովորական խորհրդակցություններ այն մասին, թե ինչպիսին կլինի մեր դիրքորոշումը բանակցությունների փուլից հետո, և թե որքանով մարտավարորեն Է ընդդիմությունը շարունակում աշխատել և համակարգել իր գործողությունները: Այլ դիրքորոշումների մեջ փոփոխություններ չկան, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դեռ շատ բան պետք է ծրագրվի, այդ թվում՝ մեր գործողությունների կազմակերպչական ծրագրումը, որը տեղի կունենա խորհրդարանի առաջին նստաշրջանին զուգահեռ, բանակցությունների երրորդ փուլի նախապատրաստումը և ընդդիմության ընդհանուր մոտեցումը: Մենք զրույցի շատ ընդհանուր թեմաներ ունենք, դա սովորական աշխատանքային հանդիպում էր, այն տեղի է ունենում գրեթե ամեն օր, օրը մի քանի անգամ»,-ասել է Բաքրաձեն:

Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Խորհրդարան են անցել 9 կուսակցություն և քաղաքական դաշինք, սակայն իշխող կուսակցությունից բացի մյուս ուժերի պատգամավորները վայր են դրել մանդատը` այդպիսով բողոքարկելով, ըստ իրենց, կեղծված ընտրությունների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները