Շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակվել է գրեթե 4 միլիոն մարդ, մահացությունն աճում է․ ԱՀԿ

18:04   02 Դեկտեմբեր 2020    180

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում գրեթե 4 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ինչը նախորդ 7 օրվա համեմատ պակաս է:

Միաժամանակ ԱՀԿ-ն հայտնում է, որ մահվան դեպքերն աճել են գրեթե 70 հազարով, ինչը գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 23-ից 29-ը ԱՀԿ-ն աշխարհում գրանցել է COVID-19-ի 3,935,330 դեպք և 69,916 մահ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոյեմբերի 16-ից 22-ը հայտնաբերվել է վարակման՝ 4,060,891 և մահվան 67,221 դեպք:

Նշվում է, որ աշխարհում հիվանդացությունը շարունակում է բարձր մնալ, միևնույն ժամանակ աճում է մահացությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները