Բրիտանական Debenhams հանրախանութների ցանցը հայտարարել է փակման մասին

19:23   02 Դեկտեմբեր 2020    163

Մեծ Բրիտանիայում 1778 թվականին հիմնադրված Debenhams հանրախանութների ցանցը հայտարարել է բիզնեսի լուծարման և բոլոր 124 խանութների փակման մասին, հաղորդում է The Guardian-ը:

Գործազուրկ կդառնա ցանցի 12.000 աշխատող: Հանրախանութների փակումը կսկսվի 2021 թվականի սկզբից, որոշ ժամանակ ցանցը կշարունակի գործել՝ վաճառելով մնացած ապրանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Debenhams-ը հայտնել է, որ ամռան սկզբից սկսել են գնորդ փնտրել, սակայն գործարք այդպես էլ չի կայացել: Վերջերս բանակցություններից հրաժարվել է վերջին հավանական գնորդը՝ JD Sports ընկերությունը: Լուծարման ժամանակահատվածում ընկերությունը կշարունակի գնորդ փնտրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Debenhams  


Վերնագիրի այլ պիտակները